25.09.2018 16:00

Ամփոփում. հայտնի է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն գոլը, դարպասապահը, ֆուտբոլիստը, տղամարդկանց և կանանց լավագույն մարզիչները

 Ամփոփում. հայտնի է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն գոլը, դարպասապահը, ֆուտբոլիստը, տղամարդկանց և կանանց լավագույն մարզիչները

Երեկ Լոնդոնում տեղի ունեցավ  FIFA-ի The Best մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ընտրվեցին տղամարդկանց և կանանց տարվա լավագույն մարզիչները, տարվա լավագույն գոլը, ֆուտբոլիստը  և լավագույն դարպասապահը։ Եվ այսպես՝

Լավագույն գոլ ճանաչվեց «Լիվերպուլ»-ի հարձակվող Մուհամեդ Սալահի խփած գնդակը «Էվերթոն»-ի դարպասը:

Լավագույն մարզիչ ճանաչվեց Դիդյե Դեշամը, որը Ֆրանսիայի հավաքականի հետ դարձավ աշխարհի չեմպիոն:

Լավագույն դարպասապահ ճանաչվեց Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան, ով Մունդիալ-2018-ում Բելգիայի ընտրանու հետ արժանացավ բրոնզե մեդալի:

Լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար պայքարում էին Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»/«Յուվե»), Լուկա Մոդրիչն («Ռեալ») և Մուհամեդ Սալահը («Լիվերպուլ»): Լավագույնի կոչմանն արժանացավ Խորվաթիայի հավաքականի ու «արքայական ակումբ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

Կանանց լավագույն մարզիչ ճանաչվեց Ռոյնալդ Պեդրոսը:

Ի դեպ, հայտնի է դարձել, թե ազգային հավաքականների գլխավոր մարզիչներն ու ավագներն ինչպես են քվեարկել:

Ըստ այդմ, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը քվեարկել է հետևյալ կերպ.

Լավագույն ֆուտբոլիստ - Լուկա Մոդրիչ, Կիլիան Մբապե, Կրիշտիանու Ռոնալդու:

Լավագույն մարզիչ - Դիդյե Դեշամ, Զլատկո Դալիչ, Զինեդին Զիդան:

Մեր ընտրանու արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն էլ այսպես է բաշխել լավագույնների եռյակները.

Լավագույն ֆուտբոլիստ - Անտուան Գրիզման, Լուկա Մոդրիչ, Էդեն Ազար:

Լավագույն մարզիչ - Դիդյե Դեշամ, Խոսեպ Գվարդիոլա, Զինեդին Զիդան: