23.09.2012 18:49

Կոտայքի Գետարգել համայնքում հանձնաժողովի անդամին սպառնում են «ծխախոտով վառել ձեռքերը»

Կոտայքի Գետարգել համայնքում հանձնաժողովի անդամին սպառնում են «ծխախոտով վառել ձեռքերը»

Ինչպես հայտնում է iLur-ի թղթակիցը, Կոտայքի մարզի Գետարգել համայնքում (28/01 տեղամաս) իրավիճակը լարված է:

«Մի տղա, ով 17 տարեկան է, մտել էր ընտատեղամաս ու քվեարկել ուրիշի փոխարեն: Երբ ես նկատել եմ խախտումը, տեղեկացրել եմ հանձնաժողովի նախագահին, որն սկսել է արդարանալ, թե ընտացուցակներ լրացնող հանձնաժողովի անդամը սխալմամբ է 17-ամյա երիտասարդին այլ մարդու փոխարեն քվեաթերթիկ տվել: Նրա պնդմամբ՝ այդ քվեաթերթիկը անվավեր է ճանաչվել», - iLur.am-ին պատմեց տեղամասային հանձնաժողովի անդամ Ելենա Նալբանդյանը:
Նրա խոսքով, ընտրատեղամասում գրանցվել են նաև բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ ներկայացել են ընտրատեղամաս մի քանի անձանագրերով ու քվեարկել դրանցով:
«Երբ ես առարկեցի՝ հղում անելով ընտրական օրենսգրքին, որն արգելվում է ընտրել այլ անձանց փոխարեն, ինձ սպառնացին, թե՝ «Աղջիկ ջան, քո հետևից ես ընկե՞լ, խելոք մնա, թե չէ ձեռքերդ ծխախոտով կվառենք.»», - ասաց Նալբանդանը: