28.09.2018 15:17

Թուրքիայի նախագահի այցը Գերմանիա

Թուրքիայի նախագահի այցը Գերմանիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պետական այցը Գերմանիա տեղի է ունեցել անվտանգության աննախադեպ միջոցառումների մթնոլորտում: Բեռլինի փողոցներում տասնյակ ոստիկանական մեքենաներ և իրավապահ մարմինների առնվազն հինգ հազար աշխատակիցներ էին ապահովում անվտանգությունը: Ոստիկանության տվյալներով՝ մոտավորապես տասը հազար ցուցարարներ՝ ձախակողմյան շարժումների ներկայացուցիչներ ու քրդեր, այսօր դուրս են գալու փողոց՝ ցույցի: Մտավախություն կա, որ թուրք ազգայնականները կարող են խոչընդոտել ցույցի խաղաղ ընթացքը:

Այցի երկրորդ օրը Էրդողանը հանդիպել է իր գերմանացի պաշտոնակցի՝ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ:

Դեռ այցի նախօրեին Շթայնմայերը հայտարարել էր, որ Բեռլինն ու Անկարան հեռու են երկկողմ հարաբերությունների կարգավորումից, սակայն Էրդողանի այցը կարող է քայլ լինել ճիշտ ուղղությամբ: Հարաբերությունների բարելավման համար Էրդողանը պետք է ապահովի մարդու իրավունքների պաշտպանությունը, հրաժարվի ԶԼՄ-ների, արդարադատության մարմինների և արհմիությունների նկատմամբ ճնշում գործադրելուց:

Փոխանցում է euronews-ը: