01.10.2018 13:18

Սկրիպալների գործը. Լոնդոնի կոշտ ուղերձը

Սկրիպալների գործը. Լոնդոնի կոշտ ուղերձը

Ռուսաստանը ստիպված կլինի թանկ վճարել, եթե չպահպանի միջազգային օրենքները, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը:

ԱԳՆ ղեկավարը պնդում է, որ Սկրիպալների թունավորումը, որում մեղադրվում են Ռուսաստանի քաղաքացիներ Ռուսլան Բոշիրովը և Ալեքսանդր Պետրովը, Միացյալ Թագավորության տարածքում քիմիական զենք կիրառելու առաջին դեպքն է:

«Մեծ Բրիտանիան  շատ պարզ ուղերձ ունի Կրեմլի համար. եթե դուք փրձեք վախեցնել մեր երկրին, եթե դուք քիմիական զենք կիրառեք, եթե չհետևեք միջազգային օրենքներին, ապա շատ թանկ կվճարեք»:

Անցյալ շաբաթ պարզվեց, որ Բոշիրովի իասկական անունը Անատոլի Չեպիգա է, և նա Ռուսաստանի գլխավոր շտաբի գլխավոր վարչության սպա է:

Փոխանցում է euronews-ը: