01.10.2018 14:07

Ուսանողները պաշտպան են կանգնել իրենց գեյ-դասախոսին

Ուսանողները պաշտպան են կանգնել իրենց գեյ-դասախոսին

Գերմանիայի և Նիդեռլանդների սահմանի մոտ գտնվող Բորկեն քաղաքի «Մարիենգարտեն» կաթոլիկ գիմնազիայում սովորողները բողոքել են իրենց ստաժոր-ուսուցչի հետ մշտական պայմանագիր չկնքելու՝ ղեկավարության որոշման դեմ:

Մերժման պատճառը ձևակերպված է այսպես՝ «քանի որ ամուսնության և ընտանիքի եկեղեցական գաղափարը չի համաընկնում նրա կենսական դիրքորոշմանը»: Բանն այն է, որ այս որոշման կայացումից քիչ առաջ  ուսուցիչը հայտարարել էր, որ մտադիր է  ամուսնություն գրանցել իր համասեռ ընկերոջ հետ:

Անցյալ հինգշաբթի մոտավորապես 600 աշակերտներ իրենց համերաշխությունն են հայտնել ուսուցչին, որի դասավանդման որակից բոլորը գոհ են եղել: Նրանք աջակցության ակցիա են կազմակերպել գիմնազիայի շենքի առջև գույնզգույն փուչիկներով ու ծաիածանագույն ծաղիկներով: Նույնիսկ ցուցապաստառ է եղել՝ « Մարիենգարտենը բազմագույն է» մակագրությամբ:

Գերմանիայում կաթոլիկ եկեղեցիները, երկրի սահմանադրության համաձայն՝ իրավունք ունեն վարձելու և ազատելու դասախոսներին՝ առաջնորդվելով կրոնական կանոններով:

Փոխանցում է euronews-ը: