01.10.2018 15:57

Սիրիայի հարցով ստամբուլյան գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի երկրորդ կեսին

Սիրիայի հարցով ստամբուլյան գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի երկրորդ կեսին

Սիրիայի կարգավորման հարցով Թուրքիայի, ՌԴ-ի, ԳԴՀ-ի և Ֆրանսիայի առաջնորդների գագաթնաժողովը Ստամբուլում կարող է կայանալ հոկտեմբերի երկրորդ կեսին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայում իր այցն ավարտելուց հետո:

Էրդողանը նշել է, որ առայժմ գագաթնաժողովի ստույգ ամսաթիվ որոշված չէ:

Սիրիայի քաղաքական ղեկավարության հետ հանդիպելու գաղափարը Թուրքիայի նախագահն առաջ է քաշել դեռ ամռանը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել էր, որ Սիրիայի հարցով քառակողմ գագաթնաժողովի անցկացումը քննարկվում է որպես գաղափար, սակայն կոնկրետ վայր և ժամկետներ որոշված չեն:

Փոխանցում է tass.ru-ն: