01.10.2018 16:45

Նոբելյան մրցանակ՝ ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում

Նոբելյան մրցանակ՝ ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում

Ստոկհոլմում հայտարարել են ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակակիրներին: Այս տարի այդ մրցանակին են արժանացել գիտնական-իմունոլոգներ Ջեյմս Էլիսոնը և Տասուկու Հոնձյոն՝ իմունային պատասխանի միջոցով քաղցկեղի թերապիան ակտիվացնելու գյուտի համար:

Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում մրցանակ է շնորհում Ստոկհոլմի Թագավորական Կառոլինյան բժշկա-վիրաբուժական ինստիտուտը, որի Նոբելյան ասամբլեայի կազմում 50 մարդ է ընդգրկված:

Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում մրցանակի հանձնումով մեկնարկել է «նոբելյան շաբաթը», որը կանցկացվի հոկտեմբերի 1-ից 8-ը: Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 5-ին: Գրականության գծով այս տարի մրցանակ չի հանձնվի, այն տեղափոխվել է 2019 թ.: Նման որոշում կայացվել է Շվեդական ակադեմիայում ծագած սկանդալի պատճառով, որի արդյունքում կազմակերպությունից հեռացան նրա վեց անդամներ:

Նոբելյան մրցանակի չափն անցյալ տարի մեծացվեց՝ մինչև 9 մլն շվեդական կռոն (1,12 մլն դոլար):

Պարգևատրման արարողությունը ավանդաբար կանցկացվի Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ շվեդ ձեռներեց և գյուտարար Ալֆրեդ Նոբելի մահվան օրը:

Փոխանցում է Interfax-ը: