02.10.2018 12:56

ԶԼՄ. «Ներեցեք, պարոն Ջերեմի Հանթ, բայց ԵՄ-ն բանտ չէ»

ԶԼՄ. «Ներեցեք, պարոն Ջերեմի Հանթ, բայց ԵՄ-ն բանտ չէ»

Բրիտանական բոլոր թերթերը պատմում են ԽՍՀՄ-ի հետ ԵՄ-ն համեմատելու առաջացրած վրդավմունքի մասին քաղաքական գործիչների և պաշտոնյաների շրջանում՝ ինչպես Բրիտանիայում, այնպես էլ եվրոպական երկրներում:

Բիրմինգհեմում Պահպանողական կուսակցության համաժողովում ունեցած իր ելույթում նման համեմատություն թույլ տված՝ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը, ըստ երևույթին, այլ արձագանքի էր սպասում:

Times-ը մեջբերում է բրիտանական ԱԳՆ-ի ի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքը, որոնք Բրիտանիայի ելքը խոչընդոտող Եվրամիության համեմատությունը իր քաղաքացիներին այլ երկրներ գնալ թույլ չտվող  ԽՍՀՄ-ի հետ  անվանել են ԱԳՆ ղեկավարին անվայել մակարդակ:

Բրյուսելի պաշտոնական ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ Ջերեմի Հանթը, ըստ երևույթին, պետք է պատմություն սովորի, օրինակ՝ մի քանի պատմական գիրք կարդա:

Brexit-ի հարցով Եվրախորհրդարանի համակարգող Գայ  Վերհոֆստդը Guardian-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ունսթոն Չերչիլը և Մարգարեթ Թեթչերը, ովքեր պաշտպանում էին եվրոպական ազատությունն ու դեմոկրատիան, իրենց երիտասարդ կուսակցի խոսքերից, հավանաբար, «գերեզմանում շուռ են եկել»:

Financial Times-ը մեջբերում է Եվրոպայի հարցերով գերմանացի նախարարի խոսքը. «Ներեցեք, Ջերեմի Հանթ, բայց ԵՄ-ն բանտ չէ»:

Փոխանցում է BBC-ն: