02.10.2018 13:39

Գերմանիայում բացահայտվել է նեոնացիստական խմբավորում

Գերմանիայում բացահայտվել է նեոնացիստական խմբավորում

Գերմանիայի իշխանությունները ձերբակալել են վեց մարդու, որոնք նոր անկարգություններ ու ակցիաներ էին կազմակերպում երկրի արևեքում՝ Խեմնից քաղաքում:

Ձերբակալվածների բնակարաններում խուզարկություններ են անցկացվել: Ծյարահեղ աջակողմյան ակտիվիստների ձերբակալմանը մասնակցել են ոստիկանության և հատուկ նշանակության մի քանի ստորաբաժանումներ, ընդհանուր առմամբ՝ իրավապահ մարմինների ավելի քան 100 աշխատակիցներ:

Բոլոր ձերբակալվածները Գերմանիայի քաղաքացիներ են, 20-ից 30 տարեկան: Հետաքննության վարկածի համաձայն՝ տեղի ծայրահեղ աջ շրջանակներում նրանց լավ ճանաչում են ու նույնիսկ առաջնորդ են համարում:

Գերմանական դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածները կասկածվում են ծայրահեղ աջ արմատական «Հեղափոխություն Խեմնից» խմբավորում ստեղծելու մեջ: Հայտնի է, որ այդ խմբավորումն ստեղծվել է 2018 թ. սեպտեմբերի 11-ից ոչ ուշ, այսինքն՝ Խեմնիցում անկարգություններից առնվազն մեկ ամիս անց (այն ժամանակ ոստիկանությունն ստիպված էր եղել ծայրահեղ աջակողմյանների կողմնակիցներին ցրել ջրցան մեքենաների օգնությամբ):

Խմբավորումն իր առջև նպատակ է դրել փոխել սահմանադրական կարգը Գերմանիայում, որին հասնելու համար խմբավորման անդամները պատրաստվում էին զինված հարձակումներ գործել օտարերկրացիների, միգրանտների և քաղաքական հակառակորդների վրա, նշել են ոստիկանությունում:

Փոխանցում է BBC-ն: