02.10.2018 13:59

«Հաջորդը դու ես». իրաքցի ևս մի մոդելի սպառնում են սպանել

«Հաջորդը դու ես». իրաքցի ևս մի մոդելի սպառնում են սպանել

Իրաքցի մոդել Շայմա Կասեմը վախենում է իր կյանքի համար: Անցյալ շաբաթ Բաղդադում գնդակահարեցին նախկին «Միսս Բաղդադ» Տարա Ֆարեսին, և հիմա Կասեմին սպառնում են, թե «հաջորդը դու ես»: 22-ամյա Ֆարեսի սպանության պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել: Մի քանի վարկածների համաձայն՝ նա, հնարավոր է, կրոնական ծայրահեղականների զոհ է դարձել:

Շայմա Կասեմը «Միսս Իրաք-2015»-ն է: Youtub-ում տեղադրված իր ուղերձում նա հայտարարում է, որ իրաքցի հաջողակ կանանց կարող են «մորթել հավի պես», և օգնություն է խնդրում ոստիկանությունից: Նա Տարա Ֆարեսին անվանում է «նահատակ» և կարծիք հայտնում, որ նրան սպանել են՝  վախեցնելու համար այն կանանց, ովքեր չեն համապատասխանում պահպանողական շարիաթական հասարակության նորմերին:

Ֆարեսի սպանությունից երկու օր առաջ էլ Բասրա քաղաքում գնդակահարել էին իրավապաշտպան Սուադ ալ-Ալիին: Օգոստոսին Բաղդադում կոսմետիկական սրահի սեփականատեր երկու կանանց մեռած էին գտել իրենց բնակարաններում: Կարծիք կա, որ այդ մահերը կարող են կապ ունենալ միմյանց հետ: Դրանց թիրախ են դառնում այն կանայք, ովքեր կապ ունեն նորաձևության կամ գեղեցկության ու պլաստիկ վիրաբուժության աշխարհների հետ:

Փոխանցում է BBC-ն: