03.10.2018 13:24

Պենտագոնը թույն պարունակող երկու ծրար է ստացել

Պենտագոնը թույն պարունակող երկու ծրար է ստացել

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը երկու ծրար է ստացել, որոնք, ենթադրաբար, գերչակ թունավոր նյութն են պարունակել: Կասկածելի նամակները Պենտագոնի շենք չեն հասել, այն հայտնաբերել են գերատեսչության տարածքից դուրս գտնվող տեսակավորման կենտրոնի աշխատակիցները:

Ծրարներն արդեն ուղարկվել են փորձաքննության:

Հաղորդվում է, որ մի նամակը հասցեագրված է եղել պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսին, երկրորդը՝ ՌԾՈՒ շտաբի պետ, ծովակալ Ջոն Ռիչարդսոնին:

Միջադեպի հետաքննությունը հանձնարարված է ՀԴԲ-ին:

Ավելի ուշ մի շարք ամերիկյան պարբերականներ, հղում անելով իրավապահ մարմիններում իրենց աղբյուրներին, տեղեկացրին, որ նույնպիսի նամակ էր ստացվել նաև նախագահ Դոնալդ Թրամփի անունով, սակայն Սպիտակ տան ճանապարհին այն հայտնաբերել էին ԱՄՆ գաղտնի ծառայությունները:

Փոխանցում է euronews-ը: