03.10.2018 13:54

Քլինթոնը «Ռուսաստանի միջամտությունը» համեմատում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետ

Քլինթոնը «Ռուսաստանի միջամտությունը» համեմատում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետ

ԱՄՆ նախկին պետքարտուղար և 2016 թ. նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնը «ռուսաստանյան միջամտությունը» ընտրական գործընթացին համեմատել է 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետ:

«Դա առաջին դեպքն էր, երբ մեզ վրա հարձակում էր գործում օտար պետություն, և մենք ոչինչ չարեցինք: Անհաջող օրինակ է, դժվար է նման բան պատկերացնել, բայց դա նման է նրան, որ սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած դեպքերից հետո Ջորջ Բուշ-կրտսերն ասեր՝ «Ես հանդիպումների համար ժամանակ չունեմ, ժամանակ չկա դրա մասին մտածելու: Դա սարսափելի էր: Մենք ցավում ենք, մենք նորից կկառուցենք Նյու Յորքը և Պենտագոնը, բայց այդ ամենը մեզ չի հետաքրքրում»,- ասել է Քլինթոնը Atlantic ամսագրին տված հարցազրույցում:

2016 թ. ցանցահենները կոտրել էին Դեմոկրատական կուսակցության կոմպյուտերային համակարգերը, որի արդյունքում նրանց ձեռքում էր հայտնվել կուսակցական ապարատի էլեկտրոնային գրագրությունը: Դրանք հրապարակել էր WikiLeaks-ը:  Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների կարծիքով՝ դա ազդեցություն է գործել ընտրությունների արդյունքի վրա, նրանք այդ դրվագը կապում են քվեարկության գործընթացին «ռուսաստանյան միջամտության» հետ:

Փոխանցում է ria.ru-ն: