03.10.2018 15:40

Թուրքիայում անհետացել է սաուդցի ընդդիմադիր լրագրողը

Թուրքիայում անհետացել է սաուդցի ընդդիմադիր լրագրողը

Հայտնի սաուդցի ընդդիմադիր լրագրող, ամերիկյան Washington Post թերթի թղթակից Ջամիլ Հաշկաջին անհետացել է Թուրքիայում այն բանից հետո, երբ մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենք, ասվում է զանգվածային լրատվության թուրք-արաբական ընկերության հայտարարությունում:

«Ոչ մի տեղեկություն չկա արաբ լրագրող Ջամիլ Հաշկաջիի մասին, որը մտել է Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք: Մենք անհանգստությամբ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Ինչպես հաղորդել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով սաուդցի լրագրողի հարսնացուին, որի անունը չի հրապարակվում, հյուպատոսության աշխատակիցները նախորդ օրը լրագրողին հրավիրել են՝ փաստաթղթեր ձևակերպելու համար, իսկ աղջկան թույլ չեն տվել ներս մտնել: Հինգ ժամ սպասելուց հետո հյուպատոսության աշխատակիցներից մեկը նրան ասել է, որ Հաշկաջին արդեն գնացել է, այնպես որ՝ նրան սպասելու հարկ չկա: Լրագրողն ինքը մինչև հյուպատոսություն այցելելը հարսնացուին խնդրել է, որ եթե իրեն ձերբակալեն, նա այդ մասին տեղեկացնի թուրքական իշխանություններին և ԶԼՄ-ների թուրք-արաբական ընկերությանը:

Փոխանցում է ria.ru-ն: