04.10.2018 11:43

1993 թ. պուտչը. պատմական ճշմարտացիության վերաբերյալ վեճերը շարունակվում են

1993 թ. պուտչը. պատմական ճշմարտացիության վերաբերյալ վեճերը շարունակվում են

Հոկտեմբերի 4-ին լրանում է Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և նրա բարեփոխումների կողմնակիցների ու հակառակորդների դիմակայության ողբերգական հանգուցալուծման 25-ամյակը, իրադարձություններ, որոնք մի կողմը բնութագրում է որպես Մոսկվայում հոկտեմբերյան հեղաշրջման փորձ, մյուսը՝ խորհրդարանի գնդակահարություն:

Կրեմլի հանդեպ լոյալ ուժայիններն այդ օրը տանկերից կրակ բացեցին ու գրոհով գրավեցին Կրասնոպրեսնենսկյան առափնյակում գտնվող Խորհուրդների տունը, որտեղ այսօր տեղակայված է ՌԴ կառավարությունը, իսկ այն ժամանակ այնտեղ, նախապես զենքեր պաշարելով, հավաքվել էին խորհրդային սահմանադրության և Ժողովրդական պատգամավորների համագումարի պաշտպանները:

Սեպտեմբերի 20-ին նախագահն իր հրամանագրով արձակել էր Համագումարը և նշանակել նոր ընտրություններ՝ երկու ամիս անց: Պատգամավորների կեսից քիչն ի պատասխան հավաքվել էր Խորհուրդների տանը՝ իրեն հռչակելով երկրում բարձրագույն իշխանություն, իսկ Ելցինին՝ գահընկեց արված:

Երկու շաբաթվա ընթացքում փոխհամաձայնության գալ չհաջողվեց: Ուժայինների գործողությունների համար առիթ ծառայեց խորհրդարանի պաշտպանների կողմից հեռուստատեսությունը Օստանկինոյում և Սպիտակ տան հարևանությամբ գտնվող՝ Մոսկվայի քաղաքապետարանի շենքը գրավելու փորձը:

Պաշտոնական տվյալներով՝ սպանվեց 158 մարդ, այդ թվում՝ 28 զինվորական ու միլիցիոներ, վիրավորվեց 432 հոգի: Ոչ մի պատգամավոր լուրջ վնասվածք չստացավ:

Պատմական ճշմարտացիության վերաբերյալ վեճերը, և հատկապես՝ այն մասին, թե ով էր ավելի մեղավոր իր անզիջողությամբ իրավիճակն արյունահեղության հասցնելու համար՝ շարունակվում են նույնիսկ քառորդ դար հետո, ու հավանաբար՝ երբեք էլ չեն դադարի:

Փոխանցում է BBC-ն: