04.10.2018 13:17

Մսի կոմբինատը դատարան է դիմել՝ ընդդեմ Ալեքսեյ Նավալնիի

Մսի կոմբինատը դատարան է դիմել՝ ընդդեմ Ալեքսեյ Նավալնիի

Ալեքսեյ Նավալնիի Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի (ՀՊՖ) հետաքննության մեջ հիշատակված «Ժողովուրդների բարեկամություն» մսի կոմբինատը դիմել է Մոսկվայի արբիտրաժային դատարան:

Ռոսգվարդիայի համար  մթերքների մատակարարման մասին ՀՊՖ -ի հետաքննության մեջ ասվում էր, որ Ղրիմում գտնվող «Ժողովուրդների բարեկամություն» մսի կոմբինատը վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարությամբ, Ռոսգվարդիայի համար մենաշնորհային մատակարարման իրավունք ունենալով, նրան կաղամբ, կարտոֆիլ, սոխ, սառեցված միս ու այլ մթերքներ է վաճառել շուկայականից մի քանի անգամ բարձր գներով:

«Ռոսգվարդիայի կարտոշկան» հետաքննության հրապարակումից հետո այդ ուժային կառույցի ղեկավար, նախագահ Պուտինի թիկնազորի նախկին պետ Վիկտոր Զոլոտովը տեսաուղերձ էր հղել Ալեքսեյ Նավալնիին՝ նրան հրավիրելով մենամարտի ու խոստանալով նրանից «հյութալի կոտլետ» սարքել:

Կրեմլի կարծիքով՝ այդ արտահայտությունը ֆիզիկական բռնության սպառնալիք չի պարունակում:

Փոխանցում է BBC-ն: