04.10.2018 13:44

Պուտինը ստորագրել է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու վերաբերյալ օրենքը

Պուտինը ստորագրել է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու վերաբերյալ օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է երկրում կենսաթոշակային տարիքը բարձրացնելու վերաբերյալ օրենքը: Դրա հետ մեկտեղ՝ նախագահը ստորագրել է նաև օրենքներ, որոնք թույլ են տալիս կենսաթոշակային հիմնադրամին ուղղել կոռւպցիոներներից բռնագրավված գումարները և արգելում են աշխատանքից ազատել նախակենսաթոշակային տարիքի մարդկանց:

Այն տարիքը, որից սկսած՝ քաղաքացիներն իրավունք կունենան ստանալ ծերության կենսաթոշակ, 55-ից բարձրացվում է 60-ի՝ կանանց համար, և 60-ից՝ 65-ի՝ տղամարդկանց:

Ամեն տարի, այս տարվանից սկսած՝ կենսաթոշակային տարիքը կբարձրանա կես տարով: Այդպիսով, այդ գործընթացը կտևի 10 տարի և կավարտվի 2028 թվականին:

Վաղաժամկետ կենսաթոշակի կարող են անցնել բազմազավակ մայրերը: Երեք երեխա ունեցողները դա կարող են անել 57 տարեկանում, չորս երեխայի դեպքում՝ 56-ում, հինգ և ավելի երեխաների դեպքում՝ 55 տարեկանում (ընդ որում՝ նրանք պետք է ունենան նվազագույնը 15 տարվա աշխատանքային ստաժ):

Թոշակի անցնող զինվորականներին, ոստիկանության և հատուկ ծառայությունների աշխատակիցներին օրենքի փոփոխությունները չեն վերաբերում:

Փոխանցում է BBC-ն: