05.10.2018 12:03

Հետախուզության գլխավոր վարչության «յոթ ցանցահենները»

Հետախուզության գլխավոր վարչության «յոթ ցանցահենները»

ԱՄՆ-ը Կանադան, Բրիտանիան և Նիդեռլանդներն արձանագրել են Ռուսաստանի սահմաններից դուրս ռուսաստանյան ռազմական հետախուզության ապօրինի գործունեությունը, մասնավորապես՝ կազմակերպված կիբեռգրոհները:

Հինգշաբթի ԱՄՆ հատուկ ծառայությունները հրապարակել են յոթ ռուսաստանցիների անունները, որոնց նրանք կասկածում են ամբողջ աշխարհում բազմաթիվ հակերային գրոհներ կազմակերպելու մեջ: Նիդեռլանդների և ԱՄՆ-ի հրապարակած փաստաթղթերից դատելով՝ նրանք բոլորը, ենթադրվում է, ՀԳՎ սպաներ են (2010 թ. ՀԳՎ-ն վերանվանվել է ՌԴ գլխավոր շտաբի գլխավոր վարչություն):

Պետության հետ կապ ունեցող ռուսաստանյան ցանցահենների դեմ մեղադրանքներ նախկինում էլ են հնչել, սակայն հիմա առաջին անգամ է, որ նաև բրիտանական հետախուզությունը և ԱԳՆ-ն ուղղակի մատնացույց են անում ՀԳՎ-ին:

Հետախուզությունների նշած մարդիկ՝ Եվգենի Սերեբրյակով, Ալեքսեյ Մորենեց, Իվան Երմակով, Արտյոմ Մալիշև, Ալեքսեյ Մինին, Դմիտրի Բադին և Օլեգ Սոտնիկով, բոլորը ՀԳՎ սպաներ են: Գրոհների ընթացքում նրանք, ամերիկյան քննիչների տվյալներով, օգտագործել են կիբեռարժույթ՝ այդ նպատակով գրանցվելով խորհրդանշական անուններով, էլեկտրոնային նամակներ են ուղարկել, որոնք հատուկ վիրուսներ են պարունակել, և D-DoS գրոհներ (հակերային հարձակումներ՝ համակարգերը շարքից հանելու համար) են ձեռնարկել:

Կրեմլը բոլոր մեղադրանքները բնորոշում է որպես «արևմտյան լրտեսամոլություն»:

Փոխանցում է BBC-ն: