05.10.2018 13:31

«Ռուսներից վատն են». Փենսը Չինաստանին մեղադրում է Թրամփի տակ «փորելու» մեջ

«Ռուսներից վատն են». Փենսը Չինաստանին մեղադրում է Թրամփի տակ «փորելու» մեջ

ԱՄՆ փոխնախագահ  Մայք Փենսը Չինաստանին մեղադրել է  Կոնգրեսի՝ եկող ամիս կայանալիք ընտրություններից առաջ ամերիկյան քաղաքականությանը միջամտելու և նախագահ Դոնալդ Թրամփի հեղինակությանը չարամտորեն վնաս հասցնելու մեջ:

«Եթե ճիշտն ասենք՝ նախագահ Թրամփը հաջողակ առաջնորդ է, իսկ Չինաստանը կուզենար ամերիկյան մեկ ուրիշ նախագահի տեսնել»,- ասել է Փենսը աշխարհի ամենաազդեցիկ ուղեղային կենտրոններից մեկում՝ Հադսոնի ինստիտուտում ելույթ ունենալիս:

Փենսի պնդմամբ՝ Չինաստանը ձգտում է հասնել իշխանափոխության Սպիտակ տանը և միջամտում է ընտրական գործընթացին, իսկ չինացի զինվորականները Հարավ-չինական ծովում իրենց անպատասխանատու ձևով են պահում:

«Ինչպես ինձ փոխանցեց ամերիկյան հետախուզության մի բարձրաստիճան ներկայացուցիչ, այն, ինչ անում են ռուսները, համեմատելի չէ նրա հետ, ինչով զբաղված են չինացիներն ամբողջ երկրում»,- ասել է Փենսը:

Փոխնախագահի կարծիքով՝ այդ կերպ չինական իշխանությունները վրեժ են լուծում Թրամփից՝ Չինաստանի նկատմամբ նրա վարած առևտրային քաղաքականության համար:

Փոխանցում է BBC-ն: