05.10.2018 14:03

Ռուսաստանը մեղադրում է ԱՄՆ-ին՝ Վրաստանում կենսաբանական զենք մշակելու մեջ

Ռուսաստանը մեղադրում է ԱՄՆ-ին՝ Վրաստանում կենսաբանական զենք մշակելու մեջ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Պենտագոնին մեղադրել է Վրաստանի տարածքում կենսաբանական զենք մշակելու մեջ:

Ամերիկյան ռազմական գերատեսչությունում այդ հայտարարությունները մտացածին են անվանել, իսկ Վրաստանում՝ «աբսուրդի թատրոն»:

Այն մասին, թե ամերիկացիները Վրաստանում, Ռիչարդ Լուգարի անվան հանրային առողջապահության կենտրոնում քիմիական զինամթերք են պահում և դրանք փորձարկում են տեղացիների վրա, հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը:

Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Փահոնը РИА Новости-ի հետ զրույցում ասել է, թե դա ճիշտ չէ: «ԱՄՆ-ը Լուգարի կենտրոնում կենսաբանական զենք չի մշակում: Դրանք ԱՄՆ-ի օբյեկտները չեն»,- ասել է նա՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն անվանելով «ապատեղեկատվության ռուսաստանյան տեղեկատվական կամպանիայի» հորինվածքն ընդդեմ Արևմուտքի: Նրա խոսքով՝ Լուգարի կենտրոնի առաքելությունն է պաշտպանել մարդկանց կենսաբանական սպառնալիքից, վարակիչ հիվանդություններից, «ուսումնասիրել համաճարակային իրավիճակը և հետազոտություններ անցկացնել՝ ի շահ Վրաստանի, կովկասյան տարածաշրջանի և համաշխարհային հանրության»:

Փոխանցում է BBC-ն: