05.10.2018 14:29

Ռոսգվարդիայի ղեկավարն ահաբեկչին համոզել է հանձնվել ոստիկանությանը

Ռոսգվարդիայի ղեկավարն ահաբեկչին համոզել է հանձնվել ոստիկանությանը

Պրիմորեի երկրամասին գործարար Դմիտրի Շալայը Մոսկվայի Կարմիր հրապարակում սպառնացել է պայթեցնել իր ավտոմեքենան, եթե իր հետ չխոսեն նախագահ Պուտինը կամ Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը: Գործարարի խոսքով՝ ինքը երկար ժամանակ փորձել է նախագահին տեղեկացնել ուղղիչ հաստատություններում տիրող իրավիճակին, սակայն՝ ապարդյուն:

Ի վերջո, նրա մոտ է եկել Զոլոտովը: Ռոսգվարդիայի վարկածի համաձայն՝  իրենց հրամանատարը Շալային խոստացել է նախագահին փոխանցել նրա մտահոգությունները, ինչից հետո նրա ավտոմեքենայից հանել է պայթուցիկով, գազի բալոնով ու զրահաբաճկոնով ուսապարկը:

Այդ զրույցից հետո ոստիկանությունը ձերբակալել է Շալային և տեղափոխել ոստիկանական բաժին, որտեղ նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ խուլիգանության հոդվածով:

Այս միջադեպը սոցիալական ցանցերում բուռն արձագանք է ստացել, օգտատերեն սկսել են հումոր անել Զոլոտովի այլ «սուպեր»-ընդունակությունների մասին:

«Անցնում էր Զոլոտովը Կրեմլի մոտով, մեկ էլ տեսավ՝ ահաբեկիչն է կանգնած իր մեքենայով, նստեց մեքենան ու ահաբեկչին համոզեց չպայթել»:

«Ուզում եմ, որ Զոլոտովը կանխի իմ էմոցիոնալ պոռթկումը»:

«Զոլոտովն անձամբ է կանխել Կրեմլի պայթեցումը, Նապոլեոնին ու Խառնակ ժամանակները»:

«Ռոսգվարդիայի ղեկավար Զոլոտովը (սարդ-մարդու հագուստով) անձամբ կանխել է Կրեմլի պայթեցումը: Նավալնի, որտե՞ղ ես, դուրս արի կռվելու: Ինչո՞ւ ես թաքնվել բանտում»:

Փոխանցում է BBC-ն: