05.10.2018 15:28

Քիմ Քարդաշյանի թիկնապահին 6 մլն դոլորի հայց է ներկայացվել

Քիմ Քարդաշյանի թիկնապահին 6 մլն դոլորի հայց է ներկայացվել

Քիմ Քարդաշյանի թիկնապահ Պասկալ Դյուվյեին 6,1 մլն դոլարի հայց է ներկայցվել: Հայցը ներկայացրել է AIG ապահովագրական ընկերությունը՝ երկու տարի առաջ Փարիզում Քարդաշյանին կողոպտելու գործով, երբ Քարդաշյանից 9,5 մլն դոլարի զարդեղեն էին խլել:

AIG ապահովագրական ընկերությունը պնդում է, որ Պասկալ Դյուվյեն և նրա Protect Security պահպանական ֆիրման անփութություն են ցուցաբերել Քարդաշյանի բնակարանը պահպանելիս:

2016 թ. Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում ոստիկանության աշխատակիցների համազգեստով հինգ կողոպտիչներ մտել էին Քիմի բնակարան, նրա գլխին ատրճանակ պահել և հավաքել թանկարժեք զարդեղենը: Այնուհետև նրանք Քարդաշյանին կապկպել էին ու փակել լողասենյակում:

AIG-ը Քիմին վճարել է գողացված զարդեղենի գումարը:

Փոխանցում է BBC-ն: