08.10.2018 16:49

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում փակ են լինելու փողոցներ. Տեսանյութ

Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հանրապետության հրապարակում կայանալիք գալա-համերգի ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 22:00-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը՝

Հանրապետության և Շահումյանի հրապարակներում,

Վազգեն Սարգսյան փողոցներում,

Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,

Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ,

Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան-Մեծի պողոտա Հանրապետության փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,

Ամիրյան փողոցում՝ Ամիրյան փողոց Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ:


Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի հյուրերին սպասարկող տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 8:30-ից մինչև ժամը 10:30 արգելվելու է երթևեկությունը

Աճառյան փողոցից դեպի Կենտրոն՝ Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում,

Ազատության պողոտայում՝ Ազատության պողատա Բաբայան փողոց խաչմերուկից՝ Սարալանջի, Տերյան, Կորյունի փողոցներում:


Ամբողջությամբ՝ երկկողմանի փակ է լինելու

Մաշտոցի պողոտան, Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին,

Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,

Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Մաշտոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Իտալիայի, Բեյրութի և Զաքիյան փողոցները, Խորենացու փողոցը՝ Ագաթանգեղոսի-Խորենացու փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա-Խորենացու փողոց խաչմերուկ,

Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,

Հանրապետության փողոցը՝ Հանրապետություն-Վարդանանց խաչմերուկից դեպի Տիգրան Մեծ պողոտա,

Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ,

Արամի փողոցը՝ Արամի-Խանջյան խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց,

Վազգեն Սարգսյան փողոցները՝ Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ: