Փաշինյանն ու Ծառուկյանը հանդիպեցին

Կառավարության մամլո ծառայությունից հայտնում են, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր։