09.10.2018 10:48

Bellingcat-ը հրապարակել է Սոլսբերիի թունավորման համար երկրորդ կասկածյալի անունը

Bellingcat-ը հրապարակել է Սոլսբերիի թունավորման համար երկրորդ կասկածյալի անունը

Սոլսբերիի թունավորման մեջ կասկածվող «Ալեքսանդր Պետրովը», պարզվում է՝ ՀԳՎ սպա Ալեքսանդր Միշկինն է, ասվում է  ռուսաստանյան The Insider ինտերնետային կայքի և Bellingcat հետազոտական խմբի համատեղ զեկույցում:

Ըստ այդ հետազոտության՝ 1979 թ. ծնված Միշկինն ավարտել է «ռազմական բժշկական հեղինակավոր ակադեմիաներից» մեկը, հավանաբար՝ Կիրովի անվան ռազմածովային ակադեմիան՝ ստանալով ռազմածովային բժշկի որակավորում: Այդ ակադեմիան Ռուսաստանում զինվորական բժիշկների մասնագիտական պատրաստման հիմնական կենտրոնն է:

Լոնդոնը ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ կասկածվողների անունները հրապարակեց սեպտեմբերի 5-ին: Սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ռուսաստանյան իշխանությունները գտել են Ալեքսանդր Պետրովին և Ռուսլան Բոշիրովին՝ նրանց անվանելով «քաղաքացիական անձինք»: Հաջորդ օրը RT հեռուստաալիքը ցույց տվեց հարցազրույց, որի ընթացքում «Բոշիրովն» ու «Պոտրովը» հայտարարեցին, թե Սոլսբերի են մեկնել որպես զբոսաշրջիկ և կապ չունեն թունավորման հետ:

Փոխանցում է BBC-ն: