09.10.2018 15:53

Պայթյուններ ու հրդեհ Չեռնիգովի մերձակա զինապահեստներում

Պայթյուններ ու հրդեհ Չեռնիգովի մերձակա զինապահեստներում

Չեռնիգովի մոտ հրդեհ է բռնկվել զինամթերքի հինգ պահեստարաններում, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ռոդիոն Տիմոշենկոն:

Նրա խոսքով՝ 6-րդ պահեստից դուրս է բերվել զինամթերքի 50 %-ը:

Երեքշաբթի գիշերը Չեռնիգովյան մարզի զինապահեստում պայթյուն էր տեղի ունեցել: Իշխանություններն սկսել են տարհանել բնակչությանը, տուժածներ չկան:

Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ զինանոցը ամենախոշորներից է Ուկրաինայում: Պահեստարանի տարածքը կազմում է 682 հա, դրանից 402 հա-ն տեխնիկական տարածքն է: ԱԻԾ տվյալներով՝ Չեռնիգովյան պահեստարաններում պահվում է մոտավորապես 88 հազար տոննա զինամթերք, այրվում է 10 %-ը:

Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանի կարծիքով՝ զինապահեստների հրդեհի ետևում Մոսկվան է կանգնած:

Ռոդիոն Տիմոշենկոն հայտարարել է, որ պայթյունների ամենահավանական վարկածը դիվերսիան է: «Միաժամանակ՝ երկու պայթյուն, հետո՝ հինգ րոպե անց՝ ևս երկուսը, սա խոսում է այն մասին, որ, ամենայն հավանականությամբ, դա դիվերսիա է: Եթե դա պահեստներում եզակի պայթյուն լիներ, կամ ցերեկ լիներ, ու պահեստում մարդիկ աշխատելիս լինեին, կարելի էր այլ վարկածներ համարել ավելի հավանական»,- ասել է Տիմոշենկոն:

Փոխանցում է ria.ru-ն: