10.10.2018 10:00

Նաչո. «Ռեալ»-ի ֆուտբոլիստները մինչև վերջ Լոպետեգիի հետ են»

 Նաչո. «Ռեալ»-ի ֆուտբոլիստները մինչև վերջ Լոպետեգիի հետ են»

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Նաչոն աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին:

Հիշեցնենք, որ վերջին 4 խաղերում մադրիդյան գրանդը չի հաղթել և նույնիսկ չի կարողացել մրցակցի դարպասը գրավել:

«Մենք հանգիստ ենք: «Ռեալ»-ն ավելի դժվար իրավիճակներում է հայտնվել, բայց միշտ ելք է գտել:

Չեմ կարող վստահեցնել, որ կհաղթենք բոլոր մրցաշարերում, բայց մենք միշտ ապացուցել ենք, որ պայքարում ենք մինչև վերջ:

«Ռեալ»-ի ֆուտբոլիստները մինչև վերջ Լոպետեգիի հետ են»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Marca-ն: