10.10.2018 11:32

Խաբիբ Նուրմագոմեդովը պատմել է, թե ինչպես է ընկերացել Ռոնալդուի հետ

Խաբիբ Նուրմագոմեդովը պատմել է, թե ինչպես է ընկերացել Ռոնալդուի հետ

UFC-ի թեթև քաշային չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը երկրպագուների հետ հանդիպման ժամանակ պատմել է, թե ինչպես է ընկերացել «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Մի օր ինձ մեկը ասաց, որ Instagram-ում ինձ սկսել է հետևել Կրիշտիանու Ռոնալդուն, բայց ես մտածեցի կատակ են անում: Հետո տեսա, որ իսկապես այդպես է: Այնուհետև ընկերներս ասացին, որ գրեմ նրան, իսկ նա միանգամից պատասխանեց ու սկսեցինք խոսել և չգիտեմ ինչու նա ինձ հարցրեց արդյոք ես կարող եմ ասել Դեյնա Ուայթին ինձ տալ UFC-ի 201-ը, որպեսզի ես մենամարտեմ Դոս Անյոսի հետ: Ես էլ նրան ուղարկեցի լուսանկար, որտեղ հարվածում եմ Դոս Այնոսին: Նա ինձ հավանելու նշանը ուղարկեց: Ռոնալդուի հայտնեցի, որ ես մարտ եմ անցկացնելու միայն աշնանը, նա էլ պատասխանեց, որ կփորձի բաց չթողնել իմ մենամարտը: Ես էլ նրան առաջարկեցի մեկնել ու աջակցել ինձ մենամարտի ժամանակ, ճիշտ է, սա գաղտնի տեղեկություն է, բայց նա ասաց, որ եթե այդ օրը խաղ չունենա ու զբաղված չլինի, անպայման կգա»,-պատմել է Խաբիբը:

Իսկ 2018 թվականի փետրվարին Ռոնալդուն Խաբիբին հրավիրել էր Մադրիդ՝ դիտելու «Ռեալի» տնային հանդիպումներից մեկը: