10.10.2018 12:00

Գրիզման. «Ոսկե գնդակը» պետք է ֆրանսիացու բաժին հասնի»

Գրիզման. «Ոսկե գնդակը» պետք է ֆրանսիացու բաժին հասնի»

Մադրիդի «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը կարծում է, որ այս տարի «Ոսկե գնդակը» պետք է ֆրանսիացի ֆուտբոլիստի բաժին հասնի։

«Ոսկե գնդակն» իմ երազանքն է։ Պատմականորեն այնպես է ստացվել, որ այդ մրցանակը ստանում են լավագույններից լավագույնները։ Հիանալի կլիներ մյուսների համար օրինակ դառնալը։ Մենք աշխարհի չեմպիոն ենք դարձել։

Բոլոր ֆուտբոլիստներն էլ աշխարհի լավագույն թիմի մաս էին կազմում, իսկ աշխարհի լավագույն թիմում պետք է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը լինի. այդպես չէ՞։ Այդպիսին է իմ կարծիքը։ Անկասկած, կա քվեարկություն և տարբեր կարծիքներ։ Ես կարծում եմ, որ «Ոսկե գնդակը» պետք է ֆրանսիացու բաժին հասնի» – հայտարարել է Գրիզմանը։