Ռունին ասել է, թե ով է պատմության լավագույն ֆուտբոլիստը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Ուեյն Ռունին ասել է, թե ում է համարում աշխարհի լավագույն խաղացող:
«Եթե Չեմպիոնների լիգայի այն եզրափակիչ խաղերում (2009 և 2011թթ.) մեր մրցակիցը «Բարսելոնա»-ի փոխարեն այլ ակումբ լիներ, մեզ կգուշակեին որպես հաղթող:
Ես այդ թիմը պատմության մեջ լավագույնն եմ համարում, իսկ Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է:
Այն, ինչ նա է անում, ուղղակի անհավանական է: Նա բոլոր որակներն ունի», - անգլիացու խոսքերն է փոխանցում Daily Mail-ը: