10.10.2018 13:00

Ալեքսանդր Կոկորինն ու Պավել Մամաևը ձերբակալվել են

Ալեքսանդր Կոկորինն ու Պավել Մամաևը ձերբակալվել են

«Զենիթ»-ի հարձակվող Ալեքսանդր Կոկորինը և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Պավել Մամաևը ձերբակալված են: Այս մասին տեղեկացնում է «РЕН ТВ»-ն: 

Երեկ ռուս երկու ֆուտբոլիստները մոսկովյան սրճարանում ծեծել էին քաղաքական գործիչ Դենիս Պակին և «НАМИ» ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Գայսոնին: 

Հայտնի է դարձել, որ այդ միջադեպից երկու ժամ առաջ նրանք ծեծել են նաև ռուսական «Առաջին ալիքի» հաղորդավարուհու վարորդին: 

Կոկորինի և Մամամևի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: «Զենիթ»-ն ու «Կրասնոդար»-ը հայտնել են, որ խստիվ կպատժեն նրանց, ինչպես նաև կարող են խզել վերջինների հետ պայմանագրերը: