10.10.2018 13:38

«Չելսի»-արագացնում է Ազարի հետ նոր պայմանագիր կնքելու գործընթացը

«Չելսի»-արագացնում է Ազարի հետ նոր պայմանագիր կնքելու գործընթացը

Հաշվի առնելով վինգեր Էդեն Ազարի՝ «Ռեալ»- կազմում խաղալու ցանկությունը՝  «Չելսի»-ն ցանկանում է որքան հնարավոր է արագ բանակցություններ վարել բելգիացու հետ, որպեսզի նրան համոզի մնալ Լոնդոնում:  

Այս մասին հաղորդում է Sky Sports-ը: 27-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետն «ազնվականներ»-ի հետ լրանում է 2020 թվականի ամռանը:  

Ընթացիկ մրցաշրջանում Ազարը մասնակցել է 10 հանդիպման, դարձել 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: