10.10.2018 13:34

Հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը` շաբաթ օրերը աշխատանքային կլինեն

Հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը` շաբաթ օրերը աշխատանքային կլինեն

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է, որ հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն, համապատասխանաբար, հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը` շաբաթ օրերը:

Աշխատանքային օրերի տեղափոխելը պայմանավորված է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ընթացքում Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ: