11.10.2018 10:00

Վիկտոր Անիչեբե. «Իմ թիմը մասնակցել է պայմանավորված խաղերին»

Վիկտոր Անիչեբե. «Իմ թիմը մասնակցել է պայմանավորված խաղերին»

Չինական «Բեյցզին Էնթերպրայզես» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Վիկտոր Անիչեբեն հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ: Նրա խոսքով՝ իր ակումբը մասնակցել է պայմանավորված խաղերին: Անձամբ ֆուտբոլիստը դրա ականատեսը եղել է 2 անգամ:

«Ես փորձել եմ դրա դեմ պայքարել, անգամ խնդրել եմ երկու ուրիշ ֆուտբոլիստի չենթարկվել դրան ու խաղալ ամբողջ ուժով, սակայն մերժում եմ ստացել: Նրանք ինձ ասել են, որ սա Չինաստանն է, ու մենք պետք է անենք այն, ինչ մեզ են ասում», – հայտարարել է նիգերիացի ֆուտբոլիստը:

Հավելենք, որ ակումբում 30-ամյա հարձակվողի խոսքերը դեռևս չեն մեկնաբանել: Վիկտոր Անիչեբեն հանդես է է գալիս «Բեյցզին Էնթերպրայզեսում» 2017 թվականից: