11.10.2018 10:29

Արսեն Վենգերին հրավիրում են ՊՍԺ

Արսեն Վենգերին հրավիրում են ՊՍԺ

Ֆրանսիացի անվանի մասնագետ Արսեն Վենգերը ծրագրում է շուտով վերադառնալ աշխատանքի: «Արսենալի» նախկին մարզչի ծառայություններով հետաքրքրվում է ՊՍԺ-ն: Սակայն ֆրանսիական թիմը նրան դիտարկում է լրիվ այլ պաշտոնում:

Ինչպես հաղորդում է RMC Sport կայքը, ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Թուխելը վերջին շրջանում վիճաբանում է ակումբի սպորտային տնօրեն Անտերո Էնրիկեի հետ: Դրա պատճառով փարիզյան թիմի ղեկավարությունը դիտարկում է Էնրկեին փոխարինել Արսեն Վենգերով:

Միևնույն ժամանակ Bild պարբերականը հաղորդում է, որ Արսեն Վեգերին դիտարկում են նաև Մյունխենի «Բավարիայում» որպես գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի հավանական փոխարինող: