11.10.2018 12:00

Կլոպը կարող էր գլխավորել «Ռեալ»-ը

Կլոպը կարող էր գլխավորել «Ռեալ»-ը

«Ռեալ»-ի ղեկավարությունն այս ամռանը պլանավորել է Զինեդին Զիդանին փոխարինել «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպով: 

Sky Sports-ի տեղեկություններով՝ «արքայական» ակումբը նաև դիտարկել է Մասիմիլիանո Ալեգրիի («Յուվենթուս») և Մաուրիսիո Պոչետինոյի («Տոտենհեմ») թեկնածությունները: 

Այդ մասնագետները մնացել են իրենց ակումբներում, իսկ «Ռեալ»-ը վերջնական արդյունքում նշանակեց Խուլեն Լոպետեգիին: