12.10.2018 11:00

ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն արձագանքել է Կոկորինի ու Մամաևի դեպքին

ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն արձագանքել է Կոկորինի ու Մամաևի դեպքին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինի ու Պավել Մամաևի մասնակցությամբ ծեծկռտուքները դարձել են ֆուտբոլային գլխավոր կառույցներ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի քննարկման թեմա։

Նախ ՖԻՖԱ-ն տարածել է հայտարարություն տարածել, ըստ որի կառույցում ուշադրությամբ հետևում են ֆուտբոլիստների շուրջ բարձրացած աղմուկին և պատրաստվում ե առաջիկայում նրանց նկատմամբ կիրառել տույժեր՝ ընդհուպ մինչև ՖԻՖԱ-ի որևէ մրցաշարին մասնակցելու իրավունքից զրկում։

Իր հերթին ՈւեՖԱ-ն նշել է, որ չի պատրստվում զբաղվել Մամաևի ու Կոկորինի նկատմամբ անհրաժեշտ պատժամիջոցների կիրառմամբ, քանի որ դրանով ՖԻՖԱ-ն է զբաղվելու, փոխարենը կարող են տուժել ռուսական մյուս ակումբները։