23.09.2012 19:47

Մահացել է Պավել Գրաչովը

Մահացել է Պավել Գրաչովը

Ռուսաստանի Պաշտպանության նախկին նախարար, Պավել Գրաչովն այսօր վախճանվել է Վիշնևսկու անվան հոսպիտալում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Գրաչովին հոսպիտալ են տեղափոխել սեպտեմբերի 12-ին և ծանր վիճակում գտնվում էր վերակենդանաման բաժանմունքում: Մահվան պատճառը հոսպիտալում չեն հայտնում:

Գրաչովը զբաղեցնում էր ՌԴ Պաշտպանության նախարարի պաշտոնը 1992-1996 թվականներին: