13.10.2018 09:00

Ջիբրալթարի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Հայաստանի հետ հանդիպման մասին

Ջիբրալթարի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Հայաստանի հետ հանդիպման մասին

Ջիբրալթարի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խուլիո Սեզար Ռիբասը Հայաստանի հավաքականին ուժեղ հակառակորդ է համարում:

«Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ուժեղ է, և հավաքականի անդամները խաղում են բարձրակարգ առաջնություններում ու ակումբներում: Չեմ կարող ասել, թե առավելություն կամ թերություն է այն, որ Հայաստանի թիմը նոր գլխավոր մարզիչ ունի: Եթե գնդակը մեզ մոտ լինի, փորձելու ենք հարձակվել, երբ մրցակցի մոտ լինի, ապա պաշտպանվելու ենք»,- լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ջիբրալթարի ընտրանու գլխավոր մարզիչ Խուլիո Սեզար Ռիբասը:

Մարզիչը կարևորեց Ազգերի լիգայի անցկացումը, թեպետ մի շարք մարզիչներ իրենց դժգոհությունն էին հայտնել խիտ գրաֆիկ ունենալու պատճառով:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Ջիբրալթարի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: