13.10.2018 09:30

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը կպայքարեն աշխարհի չեմպիոնի կոչման համար

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը կպայքարեն աշխարհի չեմպիոնի կոչման համար

Շախմատի կանանց աշխարհի չեմպիոնի կոչման համար Հայաստանից կպայքարի երկու ներկայացուցիչ:

Օրեր անց մեկնարկող շախմատի աշխարհի կանանց առաջնությանը Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը:

Կանանց աշխարհի առաջնությունը կընդունի Ռուսաստանի Խանթի Մանսիսկ քաղաքը նոյեմբերի 2-23-ը: Մրցաշարի մասնակցում են 64 շախմատիստներ: Ամենաբարձր գործակիցն ունի աշխարհի գործող չեմպիոն Ցզյու Վենյուն: