13.10.2018 10:00

ԱՊԼ-ի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի է

ԱՊԼ-ի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի է

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրպագուները որոշել են սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստին։

ԱՊԼ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը։

Բելգիացին անցած ամիս մասնակցել է 4 հանդիպման և հեղինակել 5 գոլ։

Նշենք, որ «Չելսին» իր ակտիվում ունի 20 միավոր և առաջին հորիզոնականը կիսում է  «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» հետ։