13.10.2018 11:24

Ալեքսանդր Կոկորինը և Պավել Մամաևը կալանավորվեցին 2 ամսով

Ալեքսանդր Կոկորինը և Պավել Մամաևը կալանավորվեցին 2 ամսով

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ռուս ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինը և Պավել Մամաևը մեղադրվում էին Ռուսաստանի Դաշնության մեքենաշինության ոլորտի ղեկավար չինովնիկ Դենիս Պակին, ինչպես նաև մի խումբ այլ քաղաքացիների ծեծի ենթարկելու մեջ։

Sports.ru կայքի հաղորդմամբ, ֆուտբոլիստների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը 2 ամսով։

Նշենք, որ Ալեքսանդր Կոկորինը հանդես է գալիս Սանկտ-Պետերբուրգի «Զենիթում», իսկ Պավել Մամաևը «Կրասնոդարում»։ Նրանք երկուսն էլ համարվում են Ռուսաստանի ազգային հավաքականի թեկնածու/խաղացողներ։