13.10.2018 12:00

Ռեմսին հայտարարել է, որ այս մրցաշրջանից հետո կլքի «Արսենալ»-ը

Ռեմսին հայտարարել է, որ այս մրցաշրջանից հետո կլքի «Արսենալ»-ը

«Արսենալ»-ի կիսապաշտպան Աարոն Ռեմսին հայտարարել է, որ չի կարողացել նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ «զինագործներ»-ի հետ, որի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանից հետո:

«Ես գործող պայմանագիր ունեմ «Արսենալ»-ի հետ, այնպես որ այս մրցաշրջանում կանեմ ամեն հնարավորը, որպեսզի ինչ-որ արտասովոր բանի հասնեմ ակումբի հետ:

Մենք կարծում էինք, որ համաձայնության ենք եկել նոր պայմանագրի շուրջ, բայց դա այդպես չէ», - ուելսցու խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ 27-ամյա խաղացողը լոնդոնյան ակումբի կազմում հանդես է գալիս 2008 թվականից: