13.10.2018 13:31

Շանհայ. Ֆեդերերը հաղթեց Նիսիկորիին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Շանհայ. Ֆեդերերը հաղթեց Նիսիկորիին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Շանհայի «Մասթերս-1000» շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակչում Ֆեդերերը 6:4, 7:6 (7:4) հաշվով առավելության է հասել ճապոնացի Կեի Նիսիկորիի նկատմամբ: 1 ժամ 52 րոպե տևած հանդիպման ընթացքում Ֆեդերերը թույլ է տվել 1 կրկնակի սխալ և իրացրել է 3 բրեյք-փոյնթ՝ 8 հնարավորից:

Նիսիկորիի ակտիվում գրանցվել է 3 կրկնակի սխալ և 2 բրեյք:

Եզրափակչի ուղեգրի համար Ֆեդերերը պայքարելու է խորվաթ Բորնա Չորիչի հետ:

Հիշեցնենք, որ Ֆեդերերը Շանհայի մրցաշարի գործող չեմպիոնն է. նախորդ մրցաշրջանի եզրափակչում նա 6:4, 6:3 հաշվով հաղթել է Ռաֆայել Նադալին: