13.10.2018 22:04

Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն կրեց՝ պատմական հաղթանակ նվիրելով Ջիբրալթարին (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն կրեց՝ պատմական հաղթանակ նվիրելով Ջիբրալթարին  (տեսանյութ)

Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի երրորդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Ջիբրալթարի ընտրանուն: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով 1:0 հաշվով:  Ցավալին այն է, որ մենք այսօր կրեցինք հայկական ֆուտբոլի պատմության խայտառակ պարտություններից մեկը:

Ամբողջ հանդիպման ընթացքում մեր տղաները մի շարք վտանգավոր պահեր ստեղծեցին, սակայն մրցակցին անընդհատ վերահաս գոլից փրկում էր դարպասապահը:

50-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում կոպիտ խաղաց մեր ընտրանու պաշտպան Հրայր Մկոյանն, ինչի համար մրցավարը 11-մետրանոց հարված նշանակեց. այն անվրեպ իրացրեց հյուրերի պաշտպան Ժոզեպ Չիպոլինան:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունն է կրում և վաստակած 3 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: