14.10.2018 09:00

Լա Լիգայում ցանկանում են նորից տեսնել Մոուրինյոյին և Գվարդիոլային

Լա Լիգայում ցանկանում են նորից տեսնել Մոուրինյոյին և Գվարդիոլային

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբաս դրական է արտահայտվել Անգլիայի Պրեմիեր լիգայի վարած քաղաքականության մասին և հավելել, որ կցանկանար Իսպանիայի առաջնությունում նորից տեսնել Ժոզե Մոուրինյոյին և Պեպ Գվարդիոլային։

«Ես կցանկանայի Պրեմիերայում տեսնել լավագույն խաղացողներին ու մարզիչներին, ինչպես օրինակ, Մոուրիյոյին և Գվարդիոլային։

Միայն նայեք Անգլիայի Պրեմիեր լիգայի մարտավարությանը, նրանք չեն ունեցել «Ոսկե գնդակի» դափնեկիր Մայքլ Օուենից հետո։ Նրանք նաև շատ ներկայացուցիչներ չունեն ՖԻՖԱ-ի վարկածով տարվա խորհրդանշական հավաքականում, բայց չնայած դրան ԱՊԼ-ն այն լիգան է, որը ամենաշատ եկամուտն է բերում։

Եվ դա վառ ապացուցում է, որ եթե դու ունես բրենդ, ապա լավագույն խաղացողների կարիքը չունես»,-ասել է Տեբասը։