14.10.2018 10:00

Խաբիբ Նուրմագոմեդովը երկմտում է WWE տեղափոխվելու շուրջ

Խաբիբ Նուրմագոմեդովը երկմտում է WWE տեղափոխվելու շուրջ

UFC-ի թեթև քաշային կարգում բացարձակ չեմպիոն Խաբիբ Նուրագոմեդովը հայտնել է, որ առաջարկ է ստացել WWE-ից։

«WWE-ն խնդրել է տեղափոխվեմ իրենց մոտ։ Ի՞նչ կարծիքի եք այդ մասին»,- Twitter-ի իր էջում գրել է Խաբիբը՝ դիմելով հետևորդներին։

Հիշեցնենք, որ Խաբիբը UFC-ի ղեկավարությանը սպառնացել էր հեռանալ, եթե նրանք հեռացնեին իր թիմի անդամ Զւոբաիր Տուխուգովին։