14.10.2018 10:29

ՊՍԺ-ն հերքել է պայմանավորված հանդիպում անցկացնելու բոլոր մեղադրանքները

ՊՍԺ-ն հերքել է պայմանավորված հանդիպում անցկացնելու բոլոր մեղադրանքները

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ֆրանսիական ՊՍԺ-ն մեղադրվում էր Չեմպիոնների լիգայի շրջանակներում պայմանավորված հանդիպում անցկացնելու մեջ։

Փարիզյան ակումբն այդ լուրերի վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։

«Մենք կատեգորիկ հերքում ենք մեր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները։ Մեր ակումբը պատրաստ է համագործակցել բոլոր այն կողմերի հետ, որոնք լիովին կբացահայտեն եղելիությունը։ Եվ թույլ չենք տա, որպեսզի սուտ մեղադրանքները վատթարացնեն մեր ակումբի անունն ու հեղինակությունը»,- գրված է պաշտոնական հայտարարության մեջ։