14.10.2018 11:32

Calciomercato. Ալեգրին պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջարկին

Calciomercato. Ալեգրին պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջարկին

«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջարկին: Հիշեցնենք, որ «կարմիր սատանաներ»-ը հետաքրքրված են իտալացի մասնագետի ծառայություններով և պատրաստ են վերջինիս տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձ վճարել:

Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, 51-ամյա մասնագետը մերժել է մանկունիացիներին՝ նշելով, որ չի ցանկանում հեռանալ թուրինյան ակումբից:

Հավելենք, որ անգլիական ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ևս մեկ առաջարկ անել Ալեգրիին: