14.10.2018 12:33

Ազգերի Լիգան անիմաստ մրցաշար է. Լովրենը համաձայն է Կլոպի հետ

Ազգերի Լիգան անիմաստ մրցաշար է. Լովրենը համաձայն է Կլոպի հետ

Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դեյան Լովրենին ևս չի տպավորել Ազգերի Լիգայի մրցաշարը ստեղծելու գաղափարը:

«Համաձայն եմ Կլոպի հետ: Ազգերի Լիգան անիմաստ մրցաշար է: Այս հանդիպումներում ոչ մի մրցակցություն չկա: Կարող եք ասել այն, ինչ ցանկանում եք, սակայն փաստն այն է, որ դրանք սովորական ընկերական խաղեր են»,- 29-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ խորվաթները երեկ գոլազուրկ ոչ-ոքի խաղացին Անգլիայի հետ: