14.10.2018 12:00

Don Balon. Բենզեման գրավիչ առաջարկ է ստացել չինական ակումբից

Don Balon. Բենզեման գրավիչ առաջարկ է ստացել չինական ակումբից

«Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման Չինաստանի Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկից գրավիչ առաջարկ է ստացել: Այս մասին տեղեկացնում է Don Balon-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, չինական ակումբը, որի անունն այդպես էլ չի հրապարակվում, ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պատրաստ է 50 միլիոն եվրո առաջարկել:

Հաղորդվում է նաև, որ նոր ակումբում Բենզեման կարող է տարեկան 4 միլիոն եվրո վաստակել, սակայն 31-ամյա ֆուտբոլիստը մերժել է այդ առաջարկը, քանի որ չի ցանկանում հեռանալ «սերուցքայիններ»-ի կազմից: